• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս... 14:07
Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի... 13:21
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ... 12:15
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը հափշտակել է ավելի քան 17 մլն դրամ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել
Հասարակություն
16:5409 Փտր, 2022

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը հափշտակել է ավելի քան 17 մլն դրամ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:
 
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019 թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները:
 
Ավելին` 2019-2020 թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով:
 
Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019 թ. նոյեմբերից 2021 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:
 
Բացի այդ, Ա. Գրիգորյանը, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գրիգորյանը 2020 թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020 թ. հոկտեմբերից 2021 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1,000,000 ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գրիգորյանին:
 
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 09.02.2022 թ. Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
 
Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ153
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ու տեղակալը 15:2309 Փտր, 2022 Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ու տեղակալը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1913 Դեկ, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան 09:5713 Դեկ, 2025
  • Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ջուր չի լինի 09:4513 Դեկ, 2025
  • Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան 09:3613 Դեկ, 2025
  • Պատանի վերականգնողները 09:0013 Դեկ, 2025
  • Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում 08:4013 Դեկ, 2025
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 870 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:2113 Դեկ, 2025
  • Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժներին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել 08:0913 Դեկ, 2025
  • Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագիր 01:0613 Դեկ, 2025
  • Գավառագետը կմաքրվի. պետբյուջեից հատկացվել է մոտ 465 մլն դրամ 00:5113 Դեկ, 2025
  • Քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին 00:2113 Դեկ, 2025
  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 00:0213 Դեկ, 2025
  • Ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ն ընկած ժամանակահատվածում 23:5812 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025»-ի հաղթողներ 23:4312 Դեկ, 2025
  • Ջրվեժից Գառնի, Բջնիի ամրոց, Աբովյան. Կոտայքում կառուցված 100 կմ ճանապարհի որակը դիտարկել է նախարարը 23:3112 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 23:0612 Դեկ, 2025
  • Կարկտահարությունից տուժած հողագործները փոխհատուցում կստանան 23:0012 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի 22:4812 Դեկ, 2025
  • Հայաստանը փողերի լվացման տեսանկյունից աշխարհի ամենացածր ռիսկային երկրների շարքում է 22:3312 Դեկ, 2025
  • Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ 22:2412 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում 22:1412 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ 22:0412 Դեկ, 2025
  • ԼՂ վերադարձի մասին խոսույթը չի նպաստում խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 21:5412 Դեկ, 2025
  • Պետությունը կապահովի խոշտանգումից տուժածների անվճար հոգեբանական աջակցությունը 21:4112 Դեկ, 2025
  • Վահե Հովհաննիսյանը ՄԱԿ գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպմանն առնչվող հարցեր 21:3812 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը 21:2612 Դեկ, 2025
  • ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչներին. ներկայացվել են ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները 21:1112 Դեկ, 2025
  • Շենգավիթում խստացվելու է շինարարական աշխատանքների որակի վերահսկողությունը․ Ավինյան 21:0412 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Փորձում են կոնֆլիկտը հարատև դարձնել. պատգամավորը՝ ԼՂ վերադարձի խոսույթի մասին 21:0012 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 20:5912 Դեկ, 2025
  • Բացահայտվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ծեծի հանգամանքները. ՔԿ 20:5412 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5112 Դեկ, 2025
  • Նախարար Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման ՀՀ տեսլականը 20:4512 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.12.2025 20:4112 Դեկ, 2025
  • Ուկրաինան հայտնել է Կասպից ծովում ռուսական զենքով լի երկու նավի վրա հարձակման մասին 20:3612 Դեկ, 2025
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ այս տարի տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գործընթացի մասին 20:3212 Դեկ, 2025
  • Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ 20:2612 Դեկ, 2025
  • ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է ՀԲ կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին 20:2012 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 12. 2025 20:1412 Դեկ, 2025
  • Թեհրանն ու Բաքուն վճռականորեն են տրամադրված կառուցելու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընդհանուր ապագա. Արաղչի 20:0912 Դեկ, 2025
  • Վահե Հովհաննիսյանը UNEA-7 ընթացքում քննարկման ժամանակ անդրադարձել է կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը 20:0412 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 19:5512 Դեկ, 2025
  • Ամանորին ընդառաջ ՍԱՏՄ-ն խստացնում է վերահսկողությունը 19:5112 Դեկ, 2025
  • Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել. ՆԳՆ 19:4312 Դեկ, 2025
  • Օտարերկրյա հայագիտական կենտրոնները հայ մշակույթի և պատմության տարածողներն են. Արթուր Մարտիրոսյան 19:3812 Դեկ, 2025
  • Զելենսկին ժամանել է Կուպյանսկ. BBC 19:3212 Դեկ, 2025
  • Արհեստական բանականության և փափուկ հմտությունների կիրառումը բիզնեսում 19:2612 Դեկ, 2025
  • Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում էական խնդիրներ չկան. Պեսկով 19:2012 Դեկ, 2025
  • Հունվարի մեկից արդեն առողջապահության ապահովագրական փաթեթները կակտիվանան 19:1412 Դեկ, 2025
  • Վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ և թիվ 34 ԸԸՀ մեկական անդամի լիազորությունները. ԿԸՀ 19:0612 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | ՍԱՏՄ-ն մշտադիտարկում է մսի իրացման կետերը. արդեն 400 կիլոգրամ միս են առգրավել 19:0012 Դեկ, 2025
  • Տեսախցիկից մինչև սնունդ ու հիգիենա՝ մանկապարտեզում 18:5912 Դեկ, 2025
  • ՊԵԿ-ն ու ՉԺՀ մաքսային ծառայությունը խորացնում են համագործակցությունը լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման ուղղությամբ 18:5212 Դեկ, 2025
  • Սիգի որսի արգելքով պայմանավորված՝ Սևանա լճում ուժեղացվել է հսկողությունը. ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտվել 18:4512 Դեկ, 2025
  • Նալբանդյան գյուղի բնակչի տան նկուղում 205 գ կանեփանման զանգված է հայտնաբերվել․ համայնքային ոստիկանների բացահայտումը 18:3812 Դեկ, 2025
  • ՄՔԴ-ն Նիդերլանդների աջակցությամբ նախապատրաստում է միջոցառումներ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեպքում 18:3012 Դեկ, 2025
  • Ավարտվել են ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը 18:2412 Դեկ, 2025
  • 2 բնակարան, ավտոմեքենա, 50 մլն 335 հազար դրամ. ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հայտարարագիրը 18:1812 Դեկ, 2025
  • Երևանի քաղաքապետարանը արտադպրոցական կրթության հաստատությունները համալրում է երաժշտական գործիքներով 18:1212 Դեկ, 2025
  • Էլեկտրաշոկով հարվածել է համագյուղացուն, պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով հաշվեհամարին եղած 10 դոլարը փոխանցել իրեն. ավազակության բացահայտում 18:0712 Դեկ, 2025
  • Հաստատվել է ՄԿՈՒ մասնագետների ատեստավորման ժամանակացույցը 18:0212 Դեկ, 2025
  • Հուսով եմ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Տոկաև 17:5612 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթություններ են. ՇՄ նախարար 17:5112 Դեկ, 2025
  • Մինեսոտայում ներգաղթյալների դեմ գործողության ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. NBC 17:4412 Դեկ, 2025
  • Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել 17:3812 Դեկ, 2025
  • Խաշթառակում կառուցվում է ժամանակակից մետաղական կամուրջ 17:3212 Դեկ, 2025
  • 2026-ին ատոմակայանը 5 ամսով կկանգնի. մասնագետն էներգետիկ ճգնաժամ չի կանխատեսում 17:2512 Դեկ, 2025
  • Վահան Կոստանյանը և Բենիլյուքսի ԱԳՆ-ների քաղաքական տնօրենները մտքեր են փոխանակել ՀՀ-ում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման շուրջ 17:1812 Դեկ, 2025
  • Քննարկվել են սոցիալական պաշտպանության համակարգի նորարարական բարեփոխումները. աշխատաժողովին մասնակցել է ԱՍՀ նախարարը 17:1012 Դեկ, 2025
  • Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև 17:0412 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Ծանրաբեռնվածությունը կմեծանա, բուժաշխատողների աշխատավարձերը կարող են վերանայվել 17:0012 Դեկ, 2025
  • Երևանի համայնքային դպրոցներում, որոշ բացառություններով, արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը. քաղաքապետարան 16:5712 Դեկ, 2025
  • 2024 թ. «Եվրատեսիլի» շվեյցարացի հաղթողը կվերադարձնի մրցանակը՝ Իսրայելի մասնակցության պատճառով 16:5012 Դեկ, 2025
  • Հայաստանի Կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. Վահագն Խաչատուրյանի ելույթը 16:4412 Դեկ, 2025
  • ՀՌՀ-ն վարչական տույժ է կիրառել «Եվրոմեդիա24»-ի նկատմամբ 16:3812 Դեկ, 2025
  • Կորոշվեն սպորտի ոլորտում 2025 թվականի լավագույնները. անվանակարգերը հայտնի են 16:3312 Դեկ, 2025
  • Պայթյուն Նորապատ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ 16:2712 Դեկ, 2025
  • ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում բարձր է գնահատվել․ նախարարը հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարի հետ 16:2212 Դեկ, 2025
  • Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը 16:1512 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ անցկացվել է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը. մասնակցել է նաև նախարարը 16:0712 Դեկ, 2025
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 350 աշխատակից մասնակցում է որակավորման բարձրացման դասընթացի 16:0012 Դեկ, 2025
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր 15:5212 Դեկ, 2025
  • Վահան Կոստանյանը և Մարսել Դե Վինկը մտքեր են փոխանակել ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում անելիքների շուրջ 15:4412 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015