• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող որևէ երկիր չի զարգանում. Կոպալյան Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության... 20:48
Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից արտաքսված քաղաքացիների թվով երկրորդ տեղում է. «Հարևաններ» Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից... 20:23
Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը՝ Երևանում. կայացել է ԱԻՆ կոլեգիայի նիստը
Հասարակություն
18:0221 Հնվ, 2022

Ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը՝ Երևանում. կայացել է ԱԻՆ կոլեգիայի նիստը

Հունվարի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Նիստը մեկնարկել է ՀՀ պետական և ԱԻՆ դրոշների ներսբերման արարողությամբ: Ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները:

Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման, Իրավաբանական, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության, Արտաքին կապերի, Ֆինանսատնտեսագիտական, Գույքի կառավարման վարչությունների, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Կադրային քաղաքականության բաժինների, Քարտուղարության և ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի մեկ տարվա գործունեության արդյունքները: Համեմատականի համաձայն՝ 2021 թ. ընթացքում նշված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Դրական դինամիկա է արձանագրվել նաև հանձնարարականների ժամանակին կատարման գործընթացում:

2021 թվականին՝ 2020 թ. համեմատ, գրեթե կրկնապատկվել է հանրապետությունում գործող էլեկտրաշչակների քանակը՝ ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը՝ Երևանում: Վերանորոգվել և վերատեղադրվել է 224 շչակ: Արդիականացման արդյունքում տեղադրված է 1000 էլեկտրաշչակ:

Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում տեղադրված շչակների տվյալներն էլեկտրոնային քարտեզներում զետեղելու ուղղությամբ։ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները:

Հիմնանորոգվել և ամբողջությամբ կառուցվել են Գյումրի 2, Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը։ Ընթացքում է Աշոցք ՀՓՋ-ի նոր շենքի շինարարությունը, Ստեփանավանի և Բաղրամյանի ՀՓՋ-ների նոր շենքերի, Սևանի ջրափրկարարական բազայի նախագծման աշխատանքները: ՓԾ տնօրենը կարևոր ձեռքբերումներից է համարել նաև տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում տեխնիկական համալրումը, մասնավորապես՝ բոլոր մարզային փրկարարական վարչություններին անօդաչու թռչող սարքերով ապահովելը, որոնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար։ ՊՆ-ից ԱԻՆ-ին փոխանցված բեռնատար մեքենաները ևս կհամալրեն մարզային ջոկատների ավտոպարկը:

2021 թ. ՓԾ քաղաքացիական պաշտպանության բոլոր հենակետերը համալրվել են համակարգչային տեխնիկայով և թվային ռադիոկապով, իսկ անձնակազմը՝ անհատական մարտական համազգեստով: Կատարվել են փոփոխություններ Փրկարար ծառայության համազգեստի ձևի, տրման կարգի և օգտագործման ժամկետների առումով: Տարվա ընթացքում փրկարար ծառայությունը համալրվել է հրշեջ համազգեստի ավելի քան 1400 լրակազմով, ինչը թույլ է տվել առաջին անգամ ամբողջ հրշեջ-փրկարարական անձնակազմին ապահովել անհատական մարտական համազգեստով և համազգեստի տարրերով:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն առանձնացրել է ուսումնական հաստատության ձեռբերումները, նշել՝ ծրագրերը: Անցած տարի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա է ընդունվել 295 ուսանող, ավարտել՝ 251-ը: Նրանք աշխատանքի են անցել ԱԻՆ-ում, Ոստիկանությունում, ՊՆ-ում: ՀՀ կառավարության որոշմամբ 2020-2021 թթ. ուսումնական տարվա համար Ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել է 90 անվճար տեղ: Բարձր առաջադիմությամբ ուսանողներին պետության կողմից տրամադրվել է կրթաթոշակ: Ակադեմիայում ձևավորվել է IT լաբորատորիա:

Անօդաչու թռչող սարքի կիրառությամբ որոնողափրկարարական գիտափորձնական աշխատանքներ են իրականացվել: Մշակվել են փոքր ռոբոտի անցողունակությունը բարձրացնող մետաղական կոնստրուկցիաներ, որոնք հնարավորություն են տվել ռոբոտը իջեցնելու և վեր բարձրացնելու 650 թեքություն ունեցող աստիճանավանդակով։ Կատարվել են ԱԹՍ-ների միջոցով ջրային խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև պարանների ամրացման մեխանիզմների մշակման աշխատանքներ: Ակադեմիայի առաջիկա տարիների ծրագրերը ևս հավակնոտ են:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին լրացվել է 2547 երկրաշարժի տվյալ: Օպերատիվ որոշվել են 503 երկրաշարժի հիմնական պարամետրեր։ Շարունակվել են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազոտությունները և անձնագրավորման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատուկ նշանակության օբյեկտները: Հայաստանում առկա շենք-շինությունների 70-80 տոկոսն ունեն բարձր խոցելիություն և սեյսմակայունության խնդիրը շարունակում է օրակարգում մնալ:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանի հաշվետվության համաձայն՝ 2021թ.-ի ընթացքում կնքվել է փորձաքննության իրականացման 2.599 պայմանագիր, 10.517 Արտադրական Վտանգավոր Օբյեկտների տրվել են փորձաքննության եզրակացություններ, որից 8-ը բացասական: Ուսումնական կենտրոնում ուսուցանվել են տեխնիկական անվտանգության թվով 1.518 մասնագետ կադրեր: ՊՈԱԿ-ը լիարժեք իրականացրել է ՀՀ տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումը:

Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը ներկայացրել է ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքները: Համաձայն զեկույցի՝ իրականացված աշխատանքների և համագործակցությունների արդյունքում ստեղծված նոր հնարավորությունները նպատակ ունեն համախմբելու ջանքերը և համայնքներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն մասնակից դարձնելու աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2021 թվականի գործունեությունը, նշել է այս տարվա անելիքները. «2022 թ. մեզ համար կարևոր խնդիր է շարունակում մնալ շենքային պայմանների բարելավումը, անշուշտ մեծ անելիք ունենք նաև Փրկարար ծառայության ստորաբաժանումներում շահագործվող հին ավտոմեքենաների փոխարինման և տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ ինչպես պետական այնպես էլ տարբեր բարեգործական միջոցների հաշվին։ Իհարկե, բացի նշված ձեռքբերումներից, կան նաև բացթողումներ, որոնց ուղղությամբ ևս անելիքներ կան, սակայն վստահ եմ, որ մենք միասին, նվիրումով և արժանապատիվ աշխատանքով կարողանալու ենք նեցուկ լինել մեր ժողովրդին՝ այս դժվարին ժամանակահատվածում»:

Նիստի ավարտին նախարարը պարգևներ է հանձնել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին, խրարուսվել են նաև հանրային իրազեկման գործընթացին աջակցություն ցուցաբերած պաշտոնյաներն ու աշխատակիցները:

Գերատեսչության ղեկավարը պարգևներ, մեդալներ և արտահերթ կոչումներ է շնորհել մի շարք փրկարար ծառայողների:

Դիտումների քանակ189
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում 10:3115 Մայ, 2026
  • «Դրախտում մոլորված» գիրքը՝ հեղինակի հայերեն թարգմանությամբ 10:1615 Մայ, 2026
  • Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ 10:1015 Մայ, 2026
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը 10:0415 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի փոխտեղակալի հետ | 15.05.2026 10:0015 Մայ, 2026
  • ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 1861-ով ավելի 09:5415 Մայ, 2026
  • Օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեություն է կասեցվել 09:4015 Մայ, 2026
  • Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար 09:2415 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:5715 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է 08:2715 Մայ, 2026
  • Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորությունները 08:1915 Մայ, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0715 Մայ, 2026
  • Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը 01:3115 Մայ, 2026
  • Հրազդանը 15 տարի ղեկավարած, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը մեղադրյալի աթոռին է 00:5515 Մայ, 2026
  • Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը 00:4915 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի համար ամենակարևորն աշխատատեղեր ստեղծելն է 00:3515 Մայ, 2026
  • «Հաջողակից սկսնակին» ծրագրի 4-րդ՝ «Միմյանցից ոգեշնչված» փուլն աննախադեպ մեծ թվով շահառուներ ունի՝ 254 մասնակից 00:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ-Չինաստան բանակցությունները գերազանց են անցել. Թրամփ 00:1515 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սահմանդարական մեծամասնություն ունենալը շատ իրատեսական է համարում 23:4214 Մայ, 2026
  • Ջրի տարաներ, նավակ, մուրճ ու բահ, բռնցքամարտի ձեռնոցներ. «Բոլորին դեմ եմ»-ի «ջուր ծեծելու» ակցիան 23:1114 Մայ, 2026
  • Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին․ Ավանեսյանը՝ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցածի մասին 23:0214 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի 22:5814 Մայ, 2026
  • 6-7 տոկոս ձայն ստանալու հնարավորություն ունենք. «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը 22:4114 Մայ, 2026
  • «Նոր ուժ» կուսակցության մինիմում ու մաքսիմում նպատակները 22:2714 Մայ, 2026
  • Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 22:2014 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Պետրոսյանի հետ 22:0214 Մայ, 2026
  • Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը 21:5314 Մայ, 2026
  • Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ 21:4614 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակչում SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո․ ուղիղ միացում Ավստրիայից՝ 23։00-ին 21:3914 Մայ, 2026
  • Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 21:2514 Մայ, 2026
  • Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. 5-րդ գիտաժողովը՝ Դիլիջանում 21:1814 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Կաշառք և ընտրակաշառք, ձերբակալություններ ու փախուստի փորձ. իրավապահների արձանագրումները 21:0014 Մայ, 2026
  • Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը 20:5914 Մայ, 2026
  • Գլենդեյլը՝ մշակութային երկխոսության խաչմերուկ 20:5614 Մայ, 2026
  • Մայիս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5214 Մայ, 2026
  • Հարկային նոր փոփոխություններ՝ մի շարք քրգործեր կկարճվեն 20:4714 Մայ, 2026
  • Ես ո՞ւմ համար եմ, գիտե՞ս: Քոչարյանի համար եմ. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 20:4214 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.05.2026 20:3714 Մայ, 2026
  • ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումը. ֆոն դեր Լայեն 20:3214 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 14. 2026 20:2714 Մայ, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. Արաղչի 20:2114 Մայ, 2026
  • Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին 20:1614 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել 20:1314 Մայ, 2026
  • ՓՄՁ ոլորտը՝ Հայաստանում. խնդիրներն ու զարգացման հեռանկարը 20:0614 Մայ, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին. կան զոհեր 19:5814 Մայ, 2026
  • «Արտույտիկ». ժողգործիքների նորաստեղծ անսամբլ՝ Էջմիածնում 19:4914 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը նախատեսվում է խստացնել. Ալեն Սիմոնյան 19:4114 Մայ, 2026
  • Պեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները 19:3114 Մայ, 2026
  • Օտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում 19:2414 Մայ, 2026
  • Սահմանվում են կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները 19:1314 Մայ, 2026
  • Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել 19:0214 Մայ, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը և Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային բարեփոխումները 18:5314 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել է 18:4914 Մայ, 2026
  • Կկանոնակարգվի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը 18:4014 Մայ, 2026
  • Պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ ասելով, որ այն Սամվել Կարապետյանին է պատկանում. միջադեպ Տաշիրում. կա ձերբակալված 18:2214 Մայ, 2026
  • 49-ամյա տղամարդը 50 հազար դրամ ընտրակաշառք է տվել, ձերբակալման ժամանակ մեքենայով փորձել է դիմել փախուստի 18:1914 Մայ, 2026
  • Փրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներին 18:0314 Մայ, 2026
  • Հայ խաղաղապահների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառում՝ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ 17:4714 Մայ, 2026
  • Ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք 17:3214 Մայ, 2026
  • Կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը 17:0814 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | «Իրեն ասի՝ վլաստը, որ փոխվի, քո հետ էդ վախտ կխոսեմ». գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0014 Մայ, 2026
  • Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերել 16:5414 Մայ, 2026
  • Առողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ 16:4114 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է ԿԸՀ․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 16:2914 Մայ, 2026
  • Թրամփն ու Սին անդրադարձել են Թայվանի խնդրին 16:2214 Մայ, 2026
  • Թունյանն ընդունել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը 16:0814 Մայ, 2026
  • «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ». տեղի է ունեցել ծրագրերի ամփոփիչ համաժողովը 16:0214 Մայ, 2026
  • Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում է 15:4914 Մայ, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել 15:4614 Մայ, 2026
  • Առճակատումը վնասում է թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին. Սի 15:3614 Մայ, 2026
  • Նոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև 15:2414 Մայ, 2026
  • Հովհաննես Սարգսյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ 15:1414 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. ապրիլ ամսվա արդյունքները հրապարակվել են 15:1214 Մայ, 2026
  • 2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը 15:1114 Մայ, 2026
  • Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայն․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 15:0914 Մայ, 2026
  • Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետ 15:0514 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալ. Գյումրիում աղմկահարույց գործի ընթացքը 15:0014 Մայ, 2026
  • Հանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ 14:5814 Մայ, 2026
  • Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել 14:4614 Մայ, 2026
  • Իրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համար 14:3714 Մայ, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել 14:3414 Մայ, 2026
  • Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունը 14:2214 Մայ, 2026
  • Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում 14:0914 Մայ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0014 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 13:5814 Մայ, 2026
  • COP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումից 13:4714 Մայ, 2026
  • Լատվիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 13:4114 Մայ, 2026
  • Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին 13:3814 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:2714 Մայ, 2026
  • Ժնևում ներկայացվել է Դեբեդ-Խրամի անդրսահմանային գետավազանում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընթացքը 13:1314 Մայ, 2026
  • Էրդողանը ժամանել է Ղազախստան 13:0114 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | YouTube-ի նոր քաղաքականությունը Հայաստանում․ դիտումները վերածվում են եկամտի 13:0014 Մայ, 2026
  • Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն 12:4214 Մայ, 2026
  • www.esc.vote-ում սկսվել է քվեարկություն Եվրատեսիլին չմասնակցող երկրների համար․ ինչպես քվեարկել Հայաստանի օգտին 12:3714 Մայ, 2026
  • Պետական աջակցություն կտրվի առավելագույնը 300-ի փոխարեն մինչև 1000 գլուխ տոհմային կենդանու ձեռքբերման համար 12:3414 Մայ, 2026
  • Անչափահաս աղջկա առևանգման և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքով մեղադրական վերդիկտ է կայացվել․ գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը 12:3214 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը 12:2614 Մայ, 2026
  • 186 մլն դրամի վերաբաշխում կկատարվի կլաստերային դպրոցներ տանող 14 ճանապարհների վերականգնման համար 12:1814 Մայ, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ 12:1114 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե 12:0914 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015