Միասնական սոցիալական ծառայության Ալավերդի քաղաքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են:
Կենտրոնը, որն սպասարկելու է շուրջ 21 000 շահառուի, նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի գարնանը․ այն քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով կտրամադրի հասանելի ու հասցեական սոցիալական ծառայություններ:
Կառույցի շինարարական աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակում։