Կյանքի 81-րդ տարում մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Վարչապետը ցավակական հեռագիր է հղել:
Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր. ՊՆ
Բայդենի և Էրդողանի խորհրդականները քննարկել են Կովկասում իրադրության կայունացմանն առնչվող հարցեր:
Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի նոր վարչապետ:
Հունվարի 13-ին կմեկնարկի Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման գործընթացը՝ ասել է Տոկաևը:
Ռուսաստանը չի միջամտի ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին Ղազախստանի որոշմանը՝ հայտնում է Պեսկովը:
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պատվիրակությունները Ժնևում հաստատել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել և այն չպետք է սանձազերծվի:
Միացյալ Նահանգներն Ուկրաինային լրացուցիչ 200 մլն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել:
Մերիլենդի համալսարանի բժիշկները պատմության մեջ առաջին անգամ մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք: Առողջացել է 132, մահացել 2 մարդ: