Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, դրանց մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմում են 10.883.977.658 դրամ, Covid-19-ի շրջանակներում պարգևատրումը՝ 82.948.723 դրամ: ՀՀ պատվաստանյութի տեղափոխման համար ծախսվել է 185.638.114 դրամ:
Ընդհանուր առմամբ ծախսվել է 21.578.431.824 դրամ:
Աղյուսակում ներառված են բացառապես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
|
1 |
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր |
10.883.977.658 |
|
2 |
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) |
2.602.441.347 |
|
3 |
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում |
82.948.723 |
|
4 |
Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում |
1.229.286.016 |
|
5 |
Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար |
763.752.705 |
|
6 |
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն |
65.767.369 |
|
7 |
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն |
4.550.893.776 |
|
8 |
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն |
743.483.081 |
|
9 |
Բժշկական կենտրոնների վերանորոգում |
208.250.651 |
|
10 |
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ |
261.992.384 |
|
11 |
Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ |
185.638.114 |
|
|
Հանրագումար |
21.578.431.824 |
.JPG)