Արդարադատության նախարարությունը դատական գործերի քննությանը ո՛չ միջամտում է, ո՛չ հետևում. նախարար Կարեն Անդրեասյանն այսպես է արձագանքել հարցին, թե արդյոք դատավորները հրաժարվո՞ւմ են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործերից:
Նախարարն անդարադարձել է նաև դատախազների աշխատավարձը բարձրացնելու հարցին, ընդգծել՝ դա կոռուպցիայի դեմ պայքարի շղթայի կարևոր բաղադրիչներից է:
Ըստ Անդրեասյանի՝ նախագիծը կրկին կդրվի շրջանառության մեջ, երբ հստակեցվի բարձրացման չափը: Կարեն Արդրեասյանը, որպես Մարդու իրավունքների նախկին պաշտպան, փետրվարին պաշտոնավարման ժամկետը լրացող Արման Թաթոյանի աշխատանքին գնահատական չի տվել, բայց անդրադարձել է կառավարող ուժի կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությանը:
Կարեն Անդրեասյան (արդարադատության նախարար) - Ինչ վերաբերում է տիկին Գրիգորյանի թեկնածությանը, ես աջակցում եմ։ Ուրախ եմ այդ առաջադրման համար: Տիկին Գրիգորյանը շատ արժանի մասնագետ ու թեկնածու է, անցել է այնպիսի ճանապարհ, որից հետո կարող է ձեզ գոհացնել՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան:
Հեղինակ՝ Անի Օհանյան