Անօթևան քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելու գործընթացն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում է։
Նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ իրականացնել «Հանս Քրիստիան Կոֆոյեդ» բարեգործական հիմնադրամի կացարանի բնակիչների տեղափոխումը Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի առանձին մասնաշենք և վերջիններիս մատուցել անհրաժեշտ ծառայություններ։
Կից ներկայացվող լուսանկարներում այն պայմաններն են, որոնք առաջարկվում են անօթևան քաղաքացիներին։ Նախատեսված են նաև վերանորոգման աշխատանքներ, որոնք կիրականացվեն սեղմ ժամկետներում։