ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի հետ:
Դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։ Նա կարևորել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։
Սենատոր Վան Հոլլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նշյալ խնդիրը կներկայացնի Սենատի գործընկերների ուշադրությանը։