Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուց պահանջել է դադարեցնել հացադուլը՝ մերժելով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու հետ կապված վերջինիս դիմումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն:
«Դատարանը չի բավարարել հայցվորի պահանջը և քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու փոխարեն՝ հայցվորին կոչ է արել դադարեցնել հացադուլը»,- գրել է արդարադատության նախարարը՝ նշելով, որ նախօրեին Վրաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ից համապատասխան գրավոր ծանուցում է ստացել: