Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են: Խոշորացումից հետո Հայաստանը 79 համայնք կունենա:
Ինչպես խորհրդային տարիներին շրջաններն էին, հիմա էլ խոշորացված համայնքները կներառեն քաղաքներ, գյուղեր ու դրանց ղեկավարումը կիրականացվի կենտրոնացված:
Ի՞նչ սա կտա համայնքներին. կառավարությունը պնդում է՝ փոքրիկ գյուղերը չեն կարողանում օգտվել խոշոր ծրագրերից, նրանց նաև սուբվենցիա չի հասնում, քանի որ չնչին բյուջե ունեն: Խոշորացումից հետո անգամ ամենափոքրիկ գյուղը կարող է բարեկարգման ակնկալիք ունենալ:
Ընդդիմադիրներն ինքնին խոշորացմանը դեմ չեն, բայց պնդում են, որ համայնքների խոշորացման գործընթացը հակասահմանադրական է: Ասում են՝ պարզապես աշխատատեղեր են կրճատվում, ուրիշ ոչինչ: Նրանց հակադարձում են կառավարությունից:
Գործընթացը պաշտպանող ու դրա սահմանադրականությունը վիճարկող կողմերին լսել է Շողիկ Գալստյանը: