Որոշումը կայացվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Ու եթե այդ որոշումը չկայացվեր, դա կլիներ աղետալի սխալ՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Սահմանադրության ո՞ր կետի համաձայն է ինքը նոյեմբերի 9-ին ստորագրել եռակողմ հայտարարությունը:
«Մի քանի այլ դրվագում եթե մենք գործեինք նույնկերպ, շատ հավանական է, որ չունենայինք մի քանի խնդիր, որ ունենք այսօր»,- նշեց Փաշինյանը: