Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը մտադիր է բանակցել Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանի անկախացման խնդրի հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար: Բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 14-ին:
Ավելի վաղ՝ հունիսի կեսին, Սանչեսը հանդիպել էր Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսի հետ: Հանդիպումից հետո Արագոնեսը հայտարարել է, որ Կատալոնիայի ճգնաժամը պետք է կարգավորվի Իսպանիայի կառավարության հետ երկխոսության ու բանակցությունների միջոցով:
Միևնույն ժամանակ Կատալոնիայի ղեկավարն ընդգծել էր տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը, ինչին դեմ է Իսպանիայի կառավարությունը: