Նախորդ տարի Սյունիքում 27 սուբվենցիոն ծրագիր էր հաստատվել 8,5 մլրդ բյուջեով։ Կապանի 6 սուբվենցիոն փաթեթներից, սակայն, միայն 1-ն է ամբողջությամբ ավարտվել: Պատճառը համավարակն ու պատերազմն էին։ Մանկապարտեզների վերանորոգումից մինչև ջրագիծ և ճանապարհաշինություն. հիմա գործերն աստիճանաբար ավարտական փուլին են մոտենում։
Իսկ այս տարվա համար սուբվենցիոն 5 փաթեթ արդեն հաստատվել է. համայնքն ու պետությունը պատրաստվում են ավելի քան 2 մլրդ դրամ ներդնել։
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: