Առաջին կիսամյակում Հայաստանում արտահանումն աճել է, ու հատկանշական է, ոչ միայն անկումային 2020-ի, այլև տնտեսական առումով հաջող 2019 թվականի համեմատ: Հայաստանում ներկրումն էլ է աճ արձանագրել ու ծավալներով գերազանցում է արտահանումը, բայց կա դրական միտում՝ արտահանումն ավելի արագ է աճում, քան ներկրումը: Ինչո՞ւ է դա կարևոր:
Ներկրել նշանակում է Հայաստանում գեներացված միջոցները ծախսել այլ երկրում: Արտահանման դեպքում Հայաստանում ստեղծված արտադրանքը սպառվում է այլ երկրում՝ մեր տնտեսություն ներարկելով արտարժույթի որոշակի քանակ:
Իսկ ո՞ւր են ամենից շատ արտահանվում հայկական ապրանքներն ու ինչ գումար է մտնում երկիր՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: