Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Միացյալ Նահանգներ կայցելի սեպտեմբերի 19-22-ը: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Այցի ծրագիրը դեռևս հայտնի չէ, մինչդեռ թուրքական ԶԼՄ-ները Էրդողանի այցը ԱՄՆ «չափազանց կարևոր» են համարում: Էրդողանի վերջին այցը Վաշինգտոն տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին։