Բաքուն հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից՝ չի վերադարձնում բոլոր ռազմագերիներին՝ ասել է Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը նպաստելու համար երկու կողմերը պետք է լրջորեն մեղմեն հռետորաբանությունը՝ ասել է Սերգեյ Լավրովը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա՝ ասել է Արարատ Միրզոյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն ու Ադրբեջանի արտգործնախարարը Բաքվում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարը:
ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր ողջ զորակազմը՝ ավարտելով երկրի ամենաերկար պատերազմը:
ՀԱՊԿ-ն Աֆղանստան զորք ուղարկելու մտադրություն չունի՝ ասել է կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Այս տարի առաջին դասարանցիների համար ուսումնական տարին մեկնարկել է օգոստոսի 31-ին:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք: Ունենք 361 առողջացած, 14 մահվան դեպք: