ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից:
Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողությունները՝ ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործման:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է լայնածավալ ծրագրեր։
Ըստ այդմ`
-
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, որոշակի չափով նաև համայնքների ֆինանսավորմամբ՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի շահառու են Հայաստանի միավորված համայնքները, իրականացվում են համայնքների կարողությունների հզորացմանը միտված մի քանի տասնյակ ենթածրագրեր։
-
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագիր, որով արդիականացվում են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները։
-
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, որի շրջանակում Հայաստանում կառուցվում է 46 սեյսմակայուն դպրոց։
-
ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագիր, որով աջակցվում է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին։
Ջրային տնտեսության ոլորտի ծրագրեր
-
ՀՀ Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) ֆինասավորմամբ՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր։
-
ՀՀ Կառավարության և Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) ֆինասավորմամբ՝ Կապսի ջրամբարի կառուցման ծրագիր, Ախուրյան գետի ջրային ռեսուրսների, ինտեգրված կառավարման ծրագիր:
Համայնքային ենթակառուցվածքների ծրագրեր
-
ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր։
-
ՀՀ Կառավարության և Եվրոպական Ներդրումային բանկի, Հարևանության ներդրումային գործիքի ֆինանսավորմամբ՝ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (մեկնարկը՝ շուտով)։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, անվանը հավատարիմ, շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ իր տիրույթում գտնվող ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում ու որակով իրականացման ուղղությամբ։