• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը թող զբաղվի որդու դաստիարակությամբ, հետո՝ երկրի «փրկությամբ». Երեմյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:40
Օրակարգում Փաշինյան-Ալիև հանդիպումն է Օրակարգում Փաշինյան-Ալիև հանդիպումն է 19:49
Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի
Հասարակություն
17:4727 Օգս, 2021

Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը: Մասնավորապես, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, կազմակերպվել է Սիսիանի երաժշտական դպրոցներից մեկի շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:

Համայնքի ղեկավարի և նրա եղբոր նախնական համաձայնությամբ, արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ համայնքի ղեկավարի եղբայրը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:

Այնուհետև՝ ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ, ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետը, նույն բաժնի 2 գլխավոր մասնագետ, աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետը, իսկ քարտուղար է նշանակվել աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի կայքում, սակայն, քանի որ համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊԸ-ի կողմից նշված համակարգ մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, վերջինիս նախաձեռնությամբ և նրա փոխարեն 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, գնմանը մասնակցության հայտ է ներկայացրել նրա ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերությունը, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ:

Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին, մինչև հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ՍՊ ընկերություն, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ:

Տեղեկանալով նշված ՍՊ ընկերության հայտի մասին և գիտակցելով, որ ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնող ընկերության կողմից մրցույթին հաղթող ճանաչվելն անխուսափելի է, համայնքի ղեկավարը գնահատող հանձնաժողովի քարտուղարին հանձնարարել է ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր և ամեն կերպ մերժել նրա հայտը:

Գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու և մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են այն՝ հայտում տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատելով անբավարար՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը: Մինչդեռ, հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի համաձայն՝ ներկայացվող վճարման պահանջագրերի որոշ տողեր ենթակա են եղել լրացման վերը նշված մրցութային հանձնաժողովի կողմից:

Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես նշված ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տվյալ ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով համայնքի ղեկավարի եղբոր ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊԸ-ի կողմից ներկայացրած վճարման պահանջագրում պարտադիր լրացման ենթակա տողերը նույնպես լրացված չլինելու հանգամանքը:

Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած՝ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊ ընկերությունը, որի հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ:

Երկու օր անց համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վերոնշյալ երաժշտական դպրոցի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտը, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ. հունվարին:

Համայնքի ղեկավարի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, իսկ համայնքի ղեկավարի կողմից կազմված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս ընտանիքի կնքահորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին և երկու գլխավոր մասնագետներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, վերջինիս եղբոր նկատմամբ՝ գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարի՝ համայնքապետարանի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվել է:

Նշված 7 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար քրեական գործից անջատվել է առանձին մաս, որի նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակ20
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կոբախիձեն՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության վերականգման հնարավորության մասին 00:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 00:4508 Փտր, 2026
  • ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 00:2308 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել TEDx Little Armenia առաջին միջոցառումը 00:0308 Փտր, 2026
  • Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները վերականգնվում են 23:3307 Փտր, 2026
  • Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան 23:1807 Փտր, 2026
  • Վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ. ԿԿՀ-ն ամփոփել է պաշտոնյաների բարեվարքության տարրերի ստուգումը 23:0007 Փտր, 2026
  • Տնտեսության վիճակն ու կյանքի որակը Հայաստանում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4007 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները 22:2107 Փտր, 2026
  • ԱԳՆ առաջնահերթություններից է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը. 2025-ի հաշվետվությունը 22:0307 Փտր, 2026
  • Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը 21:4607 Փտր, 2026
  • Թմրամիջոցների հետազոտություն՝ ճշգրիտ արդյունքներով 21:2107 Փտր, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:0707 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր դիրքավորում միջազգային հարթակներում՝ կենտրոնանալով դրական օրակարգի վրա. Միրզոյան 21:0007 Փտր, 2026
  • Երեխան կուլ է տվել օտար մարմին. առաջին օգնությունը 20:5807 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:4707 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ ՊՆ 20:3607 Փտր, 2026
  • Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում անցկացնել. Axios 20:2407 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին 20:1307 Փտր, 2026
  • Հագուստի կոնստրուկտոր-մոդելավորողների վերապատրաստում 20:0707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ուզում է հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս. Զելենսկի 19:5207 Փտր, 2026
  • Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել 19:3807 Փտր, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 12 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1907 Փտր, 2026
  • Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ հարձակում սկսի, ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ. Արաղչի 19:0107 Փտր, 2026
  • Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին 18:4607 Փտր, 2026
  • Armenian Helicopters ընկերությունը վարչապետին ներկայացրել է իր գործունեության և համագործակցության բոլոր ոլորտները 18:2807 Փտր, 2026
  • Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը 18:2307 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը այցելել է Armenian Helicopters ընկերություն 18:0907 Փտր, 2026
  • Հայաստանում վտանգավոր Nipah վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ 18:0307 Փտր, 2026
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն Իրանի հետ առևտուր անող երկրների համար 17:4107 Փտր, 2026
  • Քննարկվել է ԱԳ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը 17:2407 Փտր, 2026
  • Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» 17:1607 Փտր, 2026
  • ԱԺ հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին 17:0207 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում՝ առաջատար, աշխարհում՝ 13-րդը. Հայաստանը՝ ամենաապահով երկրների ցանկում 17:0007 Փտր, 2026
  • Գաջեթները երեխաներին խանգարում են ունենալ խոսքային միջավայր. լոգոպեդ 16:5407 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետու ժողովին 16:3507 Փտր, 2026
  • Կոսը և Ֆիդանը քննարկել են ԵՄ-Թուրքիա օրակարգի հարցեր 16:1407 Փտր, 2026
  • 250 մլն դրամով հիմնանորոգվում է Երնջատափի դպրոցը. աշակերտները տեղավորվել են հին դպրոցում 15:5607 Փտր, 2026
  • ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա՝ հակամարտությունը մինչև հունիս ավարտելու համար. Զելենսկի 15:3407 Փտր, 2026
  • Կազմարար եղբայրները. երկրորդ կյանք՝ գրքին 15:1907 Փտր, 2026
  • ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ 15:0607 Փտր, 2026
  • Բարդ ու թանկարժեք վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 14:5707 Փտր, 2026
  • Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի 14:4407 Փտր, 2026
  • Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում. Արաղչի 14:2907 Փտր, 2026
  • Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել 14:1607 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 14:0307 Փտր, 2026
  • Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում ծանոթացել է դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին 13:4407 Փտր, 2026
  • «Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին 13:3907 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ 13:3207 Փտր, 2026
  • Պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել 13:1707 Փտր, 2026
  • Ճանապարհների մաքրման աշխատանքներ՝ Ապարանի տարածաշրջանում 13:1407 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13:0107 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | 25-րդ ձմեռային oլիմպիական խաղերի կրակը վառվել է. Հայաստանը ներկայացված է 3 մարզաձևում 13:0007 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի՝ Դարբնիկում գտնվող սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում 12:4407 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր 12:3907 Փտր, 2026
  • Կայացավ 2026 թ. ձմեռային օլիմպիադայի բացումը 12:2507 Փտր, 2026
  • Թրամփը չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքը 12:0607 Փտր, 2026
  • Հաքան Ֆիդանը և Մարթա Կոսը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 11:4707 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ 11:4107 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Գետափնյա գյուղում 11:2907 Փտր, 2026
  • ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ 11:2307 Փտր, 2026
  • 3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան 10:5607 Փտր, 2026
  • Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան 10:3407 Փտր, 2026
  • Բարեվարքություն, զսպվածություն, էթիկա. Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին 10:2207 Փտր, 2026
  • Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է 09:5107 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 09:3707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության 09:1107 Փտր, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 364 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:4807 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:1307 Փտր, 2026
  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փոքրամասնության համար սահմանադրական երաշխիքներ է ստեղծում 00:5907 Փտր, 2026
  • Արաղչին կառուցողական է որակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները 00:4407 Փտր, 2026
  • Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով. քննարկում ԿԳՄՍՆ-ում 00:2707 Փտր, 2026
  • Կանանց ծաղրող խոսքեր, սեռական վիճակի քննարկում. Կարապետյանի որդու բառապաշարը՝ միջազգային մամուլում 00:0207 Փտր, 2026
  • Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը 23:4706 Փտր, 2026
  • Հանձնեցինք բժշկի ID քարտերը․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 23:3306 Փտր, 2026
  • Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ 23:1806 Փտր, 2026
  • 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի 23:0006 Փտր, 2026
  • Խաղաղության օգուտների մասին խոսակցությունը խրախուսելի է. էկոնոմիկայի նախարար 22:4206 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանն արձակուրդ է մեկնում 22:2106 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:0706 Փտր, 2026
  • ՀՀ-ում այրվածքաբանների կարիք կա. ինչո՞ւ պահանջված չէ մասնագիտությունը 22:0006 Փտր, 2026
  • Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը 21:4806 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 6 Փետրուար․ 2026 21:3606 Փտր, 2026
  • Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը 21:2206 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Ոչ միայն հակաէթիկական, այլև հակաքաղաքական.քաղաքագետը՝ Կարապետյանի որդու զրույցի մասին 21:0006 Փտր, 2026
  • Փետրուար 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5706 Փտր, 2026
  • Քննության գնահատականը՝ ատեստավորման փոխարեն. փոփոխություն՝ պայմանագրայինների ատեստավորման կարգում 20:4406 Փտր, 2026
  • Կրեմլի թուրք քարոզչի հերթական կեղծիքի թիրախում դարձյալ ՀՀ կառավարությունն է 20:3906 Փտր, 2026
  • ՔՊ վարչության արտահերթ նիստ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:3406 Փտր, 2026
  • Զբաղվածության ապահովման թիրախային ծրագրերը շարունակվել են. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ հաշվետվությանը 20:2906 Փտր, 2026
  • Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացում Գրենլանդիայում. BBC 20:2406 Փտր, 2026
  • Նորոգումից՝ պեղումներ և այցելությունների աճ. հուշարձանների ներուժը 20:1906 Փտր, 2026
  • ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ իր 20-րդ պատժամիջոցների փաթեթը 20:1406 Փտր, 2026
  • 6 ամիս Երևանն ապրում էր Սարոյանի շնչով 20:0906 Փտր, 2026
  • 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ 20:0406 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.02.2026 19:5606 Փտր, 2026
  • Ռուբիոն անհրաժեշտ է համարել Չինաստանի մասնակցությունը միջուկային հրթիռների մասին նոր պայմանագրին 19:5006 Փտր, 2026
  • Տեքստիլ և հագուստ. տեղական արտադրություն 19:4306 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է 19:3606 Փտր, 2026
  • Իրանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է 19:3106 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015