Ազգային ժողովի մի քանի մշտական հանձնաժողովում այսօր նախագահների տեղակալներ են ընտրել:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մերի Գալստյանը:
