Ադրբեջանի Զինված ուժերը խոչընդոտել են Արցախի հարավարևմտյան սահմանին կից խոտածածկի հրդեհաշիջման աշխատանքներին՝ կրակ բացելով հրշեջ մեքենայի ուղղությամբ:
Նոյեմբերի 9-ի անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է:
Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանի իրավիճակի խնդրով խորհրդարանի խմբակցությունների և պաշտպանության նախարարության ներկայացուցչի փակ հանդիպումը։
Վարչապետն օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստան:
«Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը:
ԱՄՆ-ը սառեցրել է Աֆղանստանի կառավարության միլիարդավոր դոլարների հաշիվները:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք: Առողջացել է 157, մահացել 3 մարդ: