Օգոստոսի 16-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերը սադրանքի են դիմել Սև լճի հատվածում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել. Հայաստանի պաշտպանության նախարարություն:
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում: Մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ հայ զինծառայող:
Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել, Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների. ասել է Արմեն Գրիգորյանն Ուրուգվայի իր գործընկերոջ՝ Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ հայտարարության ընթացքում:
Միացյալ Նահանգները պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքներն Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
Մեր մարզիկները պատշաճ ձևով ներկայացրին Հայաստանը Տոկիոյի Օլիմպիադայում. վարչապետը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին:
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 70-ի:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 256 նոր դեպք: Առողջացել է 188, մահացել՝ 7 մարդ: