Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Թեհրան: Փաշինյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ, այնուհետև մասնակցել է Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:
Մենք հարցը պահում ենք վերահսկողության տակ, շփումները շարունակվում են: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հայ գերիների վերադարձի և նրանց դեմ շինծու դատավարությունների մասին:
Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Թուրքմենստանի նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսը կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայությունները:
Սյունիքում ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Առողջացել է 179, մահացել 7 մարդ: