Սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ. ՀՀ ՊՆ:
Ադրբեջանը փորձում է վիժեցնել ապաշրջափակման գործընթացը. ասել է վարչապետ Փաշինյանը:
Հակոբ Արշակյանն ընտրվել է Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ:
Պետեկամուտների կոմիտեն պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին. վարչապետը կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Ռուստամ Բադասյանին:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Երդմնակալությանը հրավիրված են 73 երկրի 115 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Առևտրաշրջանառության ռեկորդային աճ է արձանագրվել Վրաստանի և Հայաստանի միջև 2021-ի առաջին 6 ամսում:
Լրացել է Բեյրութի պայթյունի առաջին տարելիցը: Ֆրանսիան 100 մլն եվրո օգնություն կհատկացնի Լիբանանին:
Երկաթուղային վթար Չեխիայի հարավարևմտյան շրջանում: Երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով մահացել է 2, վիրավորվել 38 մարդ:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Առողջացել է 149, մահացել 4 մարդ: