Ոսկե մեդալակիր շրջանավարտների թվով Շիրակի մարզն առաջատարն է Հայաստանի Հանրապետությունում:
32 ոսկե մեդալ. 2020-2021 թվականների ուստարվա Շիրակի մարզի դպրոցականների նվաճումն է։ Ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Ողջունելով ու շնորհավորելով մեդալակիրներին՝ Շիրակի մարզպետը նրանց մաղթել է մեծ ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ՝ հորդորելով շարունակել սովորել ու գիտելիքներն ի նպաստ դնել Հայաստանի Հանրապետության ու Շիրակի մարզի զարգացմանը:
Մարզպետը հուշանվերներ է հանձնել մեդալակիներին և հետաքրքրվել նրանց առաջիկա անելիքներով և ուսմանը վերաբերող հարցերով։
Մեդալակիրների թվով առաջատարը Շիրակի մարզում Գյումրու «Ֆոտոն» վարժարանն է՝ 9 մեդալակիր, այնուհետև Գյումրու Ակադեմիական վարժարանն ու թիվ 26 ավագ դպրոցը՝ 5-ական, 4-ական մեդալակիրներ ունեն Գյումրու տնտեսագիտական վարժարանն ու Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը, 2 մեդալ՝ թիվ 1 ավագ դպրոցը, 1-ական էլ՝ Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան և Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոցներն ու Վահրամաբերդի միջնակարգ դպրոցը։