ՏՏ-ն, իրավագիտությունը, բժշկական մասնագիտությունները շարունակում են պահանջված մնալ դիմորդների շրջանում. այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական մասնագիտությունները: Այս տարի այդ մասնագիտություններում նույնիսկ շատ ցածր միավորներով ընդունվել են. կարելի է ասել՝ համարյա մրցույթ չի եղել»,- ասաց Նասիբյանը:
Կրոնագիտություն, աստվածաբանություն, մշակութաբանություն, արվեստաբանություն. ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ այս մասնագիտություններում առավել մեծ թվով թափուր տեղեր կան:
Նասիբյանը նշեց նաև, որ մարզային բուհերում վիճակը բարվոք չէ:
«Օրինակ՝ Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել է ընդամենը 52 դիմորդ, այսինքն՝ շատ մասնագիտություններ այնտեղ թափուր են»,- ասաց Նասիբյանը: