Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հատուկ քննչական ծառայություն բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Քիչ առաջ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց և դուրս եկավ Հատուկ քննչական ծառայության շենքից:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Գորիս համայնքի ղեկավարը ձերբակալված չէ:
«Նա ընդամենը բերման ենթարկվեց հանցանք կատարելու կասկածանքով: Փաստացի հարցաքննվեց վկայի կարգավիճակով, սակայն կասկածի շուրջ, այսինքն՝ փաստացի գտնվում է կասկածյալի կարգավիճակում»,- ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, որ խոսքը կաշառքներ տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին է։
Նշենք՝ Առուշ Առուշանյանը Երևանում էր և այսօր մասնակցում էր ի պաշտպանություն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանի իրականացվող բողոքի ակցիային:
Հիշեցնենք՝ Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: