Լիլիթ Խաչիկյան («Զեպպա» հարթակի ղեկավար) - Ցանկացած գյուղացի կարող է գրանցվել հարթակում, տեղադրել արտադրանքը հավելվածում՝ որպես հրապարակում ու արդեն վաճառքի միջոցով գումար ստանալ իր արտադրանքի դիմաց:
Տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի մասնագետները գտել են սեփական արտադրանքը առաջին ձեռքից վաճառելու արագ ու արդյունավետ լուծում: Ներբեռնելով ու գրանցվելով հավելվածում՝ գյուղացիները հնարավորություն են ունենում վաճառել ապրանքներ և մատուցել ծառայություններ, իսկ քաղաքացիները՝ ձեռք բերել թարմ ու անարատ մթերք:
Գարեգին Գևորգյան («Զեպպայի» հիմնադիր, տնօրեն) - «Զեպպան» հարթակ է, որտեղ դու կարող ես գրանցել քո բիզնեսը, որտեղ դու կարող ես հայտարարություններ տալ, առցանց և տեղում վաճառել քո ապրանքները:
2019-ից գործարկված հարթակը օգնել է մի շարք տնտեսվարողների զարգացնել իրենց ագրոբիզնեսը: Վեդիում անասնակերի վաճառքով զբաղվող տնտեսվարողը չէր կարողանում իրացնել արտադրանքը, հարթակում գրանցվելուց կարճ ժամանակ անց միայն ձեռք բերեց հաճախորդներ և գործընկերներ:
Լիլիթ Խաչիկյան - Վեդիում անասնակեր վաճառող հաճախորդն է: Նոյեմբերից երբ որ սկսեցինք համագործակցել, ինքը փոքր բիզնես էր, էս պահի դրությամբ ինքը կարողանում ա համագործակցել փոքր բիզնեսների հետ:
Հարթակում գրանցվածները ունեն իրենց անձնական էջերը: Գնման գործընթացը հնարավորիս պարզեցված է, և երաշխավորված է հաճախորդի անձնական տվյալների պաշտպանությունը:
Գևորգ Սանոյան («Զեպպայի» ՏՏ ղեկավար) - Հարթակի ստեղծման ժամանակ մենք որպես հիմնական ուղենիշ ընտրել ենք առաջին հերթին անվտանգությունը, արագագործությունը և հեշտ կառավարելիությունը:
Ընդամենը երկու տարի առաջ ստեղծված հարթակը այսօր 7000 օգտատեր ունի, 80 տոկոսը՝ մարզերից է, 20 տոկոսը՝ Երևանից: Հարթակը հնարավորություն է տալիս գյուղմթերք արտադրողի և սպառողի միջև ապահովել չմիջնորդավորված կապ:
Պարույր Գևորգյան («Զեպպայի» մարքեթինգ ղեկավար) - Գյուղմթերքի ու գյուղացու կապը անմիջապես սպառողին հասցնելու, միջնորդների քանակը նվազեցնելու ու դրանով գյուղացիների կյանքը թեթևացնելու համար:
Հարթակն առաջիկայում կկատարելագործվի, կստեղծվի գյուղմթերքի իրացման արժեշղթա, սորտավորումից, պահեստավորումից մինչև առաքում կիրականացվի մեկ հարթակի միջոցով:
Գարեգին Գևորգյան - Արտադրությունից մինչև խանութ և մինչև սպառող հատվածը մենք հոգալու ենք ձեզ համար: