«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր ասուլիս հրավիրեց, ամփոփեց քարոզարշավի անցած շաբաթը, բողոքեց, թե Հանրայինը գրաքննել է իրենց տեսահոլովակը: Արմեն Աշոտյանի՝ այդ մասին ահազանգող երեկվա ասուլիսից հետո, որը նաև «Լուրերն» էր լուսաբանում, Առաջին ալիքն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ տարբեր քաղաքական ուժերի որոշ տեսահոլովակներ վիրավորանք ու բռնության կոչեր են պարունակում: Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել օրենսդրությանը, և զգուշացրել, որ հակառակ դեպքում հոլովակները կարող են չհեռարձակվել: