Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Վարչապետն այսօր աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ հաջողություն մաղթելով: Աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին էլ վարչապետը շնորհակալություն է հայտնել և արդյունավետ գործունեություն մաղթել արդեն օրենսդիր ոլորտում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն առաջնորդվում է պետության հարատևության օրակարգով:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան