Նախագահի նստավայրում Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին:
Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը։
Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահն ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի սկզբունքայնությունը նպաստելու է ՀՀ պետականության ամրապնդմանը:
Պետության ղեկավարի խոսքով՝ այս ամենում առանցքային դերը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան