ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը վերականգնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքը կառույցին իր պարտքը վճարելուց հետո: Իրանի դեսպանը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար, որի պատճառով սառեցվել են Թեհրանի օտարերկրյա հաշվեհամարները: Այս մասին տեղեկացնում է Tasnim լրատվական գործակալությունը:
«ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները մեր ժողովրդին զրկել են ոչ միայն դեղորայքից, այլև խոչընդոտել են Իրանի՝ ՄԱԿ-ի պարտքի վճարմանը»,- նշել է իրանցի դեսպանը:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ավելի քան վեց ամիս տևած աշխատանքներից հետո կառույցը հայտարարել է գումարը ստանալու մասին: