ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված՝ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է տրամադրել 7.4 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով վարկ:
Ներկայացված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Վայոց ձորի մարզում նոր հիվանդանոցային շենքի կառուցման շինարարական աշխատանքները, ինչպես նաև արդեն իսկ մեկնարկած՝ Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները հասցնել ավարտին: Ծրագրում ներառված է նաև կենտրոնները համապատասխան անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրելու հարցը: