Տարեվերջին կբարձրանա այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք մասնակցել են կամավոր աստեստավորմանն ու լավ արդյունք գրանցել։ Հավելավճարի չափը կախված կլինի հավաքած միավորներից. աշխատավարձը կարող է ավելանալ մինչև 50 տոկոս։
Սեփական նախաձեռնությամբ գիտելիքները ստուգել և իրենց ամսական վարձատրության չափն ավելացնել այս փուլում կարող են միայն 7-12-րդ դասարանների ուսուցիչները։ Առաջին քայլը մինչև մայիսի 31-ը ԿԳՄՍ նախարարություն հայտ ներկայացնելն է՝ տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: