ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Անուշ Բեղլոյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Այն վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսի զարգացման խթանմանը: Հեղինակներն ընդունել են նախագծի գործունեության ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը հետաձգելու՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ներկայացրած առաջարկը: Ընդունվել է նաև Կառավարության՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար գործող օրենսդրությամբ նախատեսված տարեկան բազային տուրքի 100.000-ապատիկի չափով պետական տուրքը Երևան քաղաքի մասով անփոփոխ թողնելու առաջարկը: