Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը:
Նախարարությունը հրապարակել է նաև Կորոնավիրուսի դեմ շարժական պատվաստումային կետերի տեղակայման վայրերը:
Երևան
-
Հյուսիսային պողոտա
-
«Կասկադ համալիրի» հարակից տարածք
-
«Մալիբու» սրճարանի հարակից տարածք
-
«Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածք
-
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց
-
«Երևանի 2800-ամյակի այգու» հարակից տարածք
-
«Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածք
-
«Դալմա Գարդեն» մոլ
-
«Մեգամոլ» առևտրի կենտրոն
Շիրակի մարզ
-
Գյումրու Վարդանանց հրապարակ
Լոռու մարզ
-
Վանաձորի Հայքի հրապարակ
Տավուշի մարզ
-
Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ