ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արամ Գուգարացին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արամ Գուգարացին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Արամ Գուգարացը մասնագիտությամբ ինժեներ է: 1996 թվականին ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ Էլեկտրոնային սարքավորումների ինժեներ մասնագիտացմամբ։
Մասնագիտական գործունեության ընթացքում 1999-2012 թթ․ աշխատել է ՀԱՅՊԵՏՏՐԱՆՍՆԱԽԱԳԻԾ ՊՓԲԸ-ում որպես ինժեներ, ապա՝ համակարգչային խմբի (CAD) ղեկավար։
2007-2010թթ․ եղել է համակարգի ադմինիստրատոր ՀՈՂՇԻՆՄՈՆԻԹՈՐԻՆԳ ՊՈԱԿ-ի համակարգչային բաժնում։
2008-2009 թթ․ աշխատել է որպես ինժեներ Քաղաքաշինության գիտական հետազոտական նախագծային ինստիտուտում և «Կոնստանտաբիլդ» ՍՊԸ-ում։
2017-2020 թթ․ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում եղել է ծրագրի առաջատար ինժեներ/ համակարգող, ապա ղեկավարել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի 3-րդ և 5-րդ ծրագրերը։
2021-ի փետրվարից Գուգարացն առանձին գործառույթներ համակարգող խորհրդական էր Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում։