Ապրիլի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Քննարկվեցին օրակարգային բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում այդ պաշտոնում վերընտրվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
Մասնակիցները մտքեր փոխանակեցին մշակվող մոդելային նախագծերի և դրանց վերաբերյալ ստացված դիտողությունների շուրջ: Քննարկման արդյունքում որոշվեց «ԱՊՀ մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ծառայություններին հավասար հասանելիություն ապահովելու մասին» և «Օրգանների դոնորության մասին» մոդելային օրենքների նախագծերը ներառել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում: