Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ:
Տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ:
Նախարարների տեղակալները հանգամանալից կերպով մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում դիտարկվող բազմաթիվ հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է նշված կառույցների արդյունավետության բարձրացմանը նպաստելու պատրաստակամությունը:
Խորհրդատվությունները հաստատել են սերտ երկխոսությունը շարունակելու փոխադարձ շահագրգռվածությունը: