ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համայնքային ծառայության բնագավառի բարեփոխումների իրականացման հարցերով աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։
Հանդիպմանը ներկա էին ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչության պետ Լուսինե Սիմոնյանը, համայնաքապետարանների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Քննարկվել են «Համայնքային ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակի կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման մեթոդական ուղեցույցում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել համայնքային ծառայության նոր պաշտոնի անձնագրերին, ինչպես նաև այլ օրակարգային հարցերի։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ վերոնշյալ հարցերի շուրջ, որոնք միտված են համայնքային ծառայության բնագավառի բարեփոխումների իրականացմանը։