• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը
Քաղաքականություն
19:1812 Ապր, 2021

Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը

«Ռոսիա 1» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած վերջին աշխատանքային այցին՝ Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերի և մինչ օրս ՀՀ կառավարության ղեկավարի չհրապարակված հարցազրույցի մասին ռեպորտաժում:

Վլադիմիր Սոլովյով (հաղորդավար) - Հայաստանի վարչապետը կրկին ժամանել է Մոսկվա և Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես նշել է Փաշինյանը, անձնական հանդիպումները կարևոր են մոտեցումների համաձայնեցման համար։

Պավել Զարուբին (հաղորդավար) - Այժմ համավարակի պայմաններում ոչ հաճախ են միջազգային հանդիպումներ լինում, ուստի առջևում այն կադրերն են, որոնց մենք հասցրել ենք կարոտել։ Ահա թե ինչպես են կազմակերպվում նման հանդիպումները Կրեմլում։

Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը սլանում է Մոսկվայի կենտրոնական փողոցներով, այժմ մտնում է Կրեմլ։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացվել էր։ Այժմ նման խստացված անվտանգության միջոցներ են գործադրվում։

Կրեմլի ներկայացուցչական կաբինետ, որտեղ էլ պետք է տեղի ունենա հանդիպումը, սեղան են տեղափոխում։ Սեղանը սկզբում դնում են Փաշինյանի աթոռի մոտ, բայց բանակցություններից առաջ որոշում են այն հեռու տանել, որպեսզի կադրում մնան միայն պետությունների առաջնորդների աթոռներն ու մեկ սեղան՝ նրանց միջև։

Ընդամենը երեք ամսում Փաշինյանը Մոսկվայում արդեն երկրորդ անգամ է, և դա համավարակի պայմաններում։ «Ռուսաստանի նախագահը,- կրկին ընդգծում է Հայաստանի վարչապետը,- հատուկ ներդրում է կատարել Անդրկովկասում իրադրության կայունացման գործում»:

Այս կադրերը հետո տարբեր երկրներում կուսումնասիրեն վայրկյան առ վայրկյան, իսկ դրանցում յուրաքանչյուր շարժում ավելին է, քան պարզապես ժեստ։

Ռուսաստան-Հայաստան տնտեսական փոխգործակցությունը համավարակի պատճառով, իհարկե, նվազել է։ Գլխավոր խնդիրն այժմ ակնհայտ է:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել:

Վարչապետ Փաշինյանը Պուտինի խոսքին զուգահեռ, գրպանից մի թերթիկ հանեց, և սկզբում դժվար էր հասկանալ, թե ինչ թուղթ է դա, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։

Փաշինյանն ծրագիր էր կազմել՝ բաղկացած այն հարցերից, որոնք առավել կարևոր են իր համար, որպեսզի տեսախցիկների ներկայությամբ հնչեն այդ թեմաները։

Երբ լրագրողներին խնդրում են լքել տարածքը, այն նույն սեղանը հետ են բերում։ Օգնականները Փաշինյանին տալիս են նրա պորտֆելը։ Հայաստանի վարչապետը հանում է կարմիր թղթապանակը։

Լրագրող - Գո՞հ եք Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքից։

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր օրակարգը շատ հագեցած էր, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը՝ տարածաշրջանին, անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր։ Ես գոհ եմ, այո՛, շատ:

Հիմա է, որ քննարկվում է տարածաշրջանի զարգացումը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ առաջնահերթ էր դադարեցնել արյունալի պատերազմը։

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը նոյեմբերին ճակատագրական համաձայնագիր ստորագրեցին։ Մանրամասների մասին Ռուսաստանի նախագահն այդ ժամանակ պատմել էր մեր ծրագրին: Գլխավոր արդյունքը՝ եռակողմ հայտարարության ստորագրումը, ձեռք է բերվել և, ինչպես ցույց տվեցին անցած ամիսները, ամրապնդվում է։

Վլադիմիր Պուտին - Դադարեցնել արյունահեղությունը: Լսեք, դա ֆիլմ չէ, դա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում:

Լրագրող - Ո՞ր պահին, այնուամենայնիվ, ե՞րբ և ինչպե՞ս է փաստաթուղթը դարձել այնպիսին, ինչպիսին մենք բոլորս տեսել ենք այն։

Վլադիմիր Պուտին - Դա այնքան բարդ, ջանք պահանջող գործընթաց էր, իմ կարծիքով՝ բոլոր կողմերի համար։ Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը։ Լսում էի նրանց պահանջներն ու հավակնությունները տեքստի շուրջ: Փաստացիորեն, դա իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք էր։ Պայքարն ընթանում էր երկու կողմից՝ յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել՝ յուրաքանչյուր ստորակետի համար։

Եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը Հայաստանում սկսեց մեղադրել Նիկոլ Փաշինյանին ազգային շահերը դավաճանելու համար։ Նախորդ հարցազրույցում Պուտինը հասկացրեց, որ Փաշինյանը մինչև վերջին րոպեն պաշտպանում էր իր երկրի շահերը։

Վլադիմիր Պուտին - Վարչապետն այն ժամանակ ասաց. «Մենք պայքարելու ենք»: Դրա համար էլ նրա հասցեին դավաճանության մասին մեղադրանքները որևէ հիմք չունեն։

Լրագրող - Վտանգ չկա՞, որ արդյունքում Հայաստանում իշխանության կգան մարդիկ, ովքեր պարզապես կհրաժարվեն իրագործել այն ամենը, ինչ ստորագրվել է։

Վլադիմիր Պուտին - Դա ինքնասպանություն կլիներ:

Այժմ Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են այս պահին տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Խոսեցին, իհարկե, նաև պատվաստումների մասին, սկսվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումները։

Նիկոլ Փաշինյան - Առաջին խմբաքանակ շուտով կժամանի Հայաստան։ Այն ընդգրկում է մոտավորապես 15 հազար չափաբաժին, բայց մենք մոտավորապես մեկ միլիոնի կարիք ունենք։ Մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա դրանք։

Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանում նույնպես պատվաստանյութի շատ մեծ կարիք կա։

Վլադիմիր Պուտին - Մեզ մոտ արտադրությունը զարգանում է, դրա համար էլ, կարծում եմ, կլուծենք այդ խնդիրը, իհարկե, ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների, ռուս սպառողների։

Նիկոլ Փաշինյան - Այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի, հատկապես «Սպուտնիկ V»-ի հեղինակությունը բարձրանում է, և Հայաստանում նույնպես վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին։

Վլադիմիր Պուտին - Արտադրության ծավալը մեզ մոտ համադրելի է երկրի ներսում եղած պահանջարկի հետ, քանի որ ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են ուզում պատվաստվել, բայց նրանց թիվը և արտադրության ծավալը, ընդհանուր առմամբ, համընկնում են: Միաժամանակ աճում են նաև արտադրության ծավալները: Այնպես որ, մենք կքննարկենք այդ հարցը։

ՌԴ-ից Փաշինյանի մեկնման պահին Մոսկվայում ուժեղ անձրև սկսվեց։ Ռուսաստանի պետական արարողակարգն ունի ցանկացած իրավիճակում աշխատանքի սահուն կազմակերպման ստուգված կանոններ։

Մոսկվայում բանակցությունները բավական տևական էին, Հայաստանի վարչապետի ինքնաթիռը «Վնուկովո 2» օդանավակայանից մեկնեց Մոսկվայի ժամանակով 22:00-ին:

Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի ղեկավարի հետ։ ՌԴ նախագահը նրա հետ նույնպես հանգամանալից քննարկեց Անդրկովկասի իրավիճակը։

Վլադիմիր Սոլովյով - Շատ կարևոր է պահպանել հավասարակշռությունը՝ Հայաստանի վարչապետի հետ զրույցից հետո անպայման կապ հաստատելով Ադրբեջանի ղեկավարի հետ, և հակառակը։ Այսինքն՝ իրավիճակը նախկինի պես բարդ է և ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի օգնության չի հաջողվի կարգավորել հարաբերությունները։

Դիտումների քանակ2038
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՌԴ նախագահի հետ հանդիպումը արդյունավետ էր. Նիկոլ Փաշինյան 15:2508 Ապր, 2021 ՌԴ նախագահի հետ հանդիպումը արդյունավետ էր. Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
  • Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից և այն գնահատել արդյունավետ 22:1007 Ապր, 2021 Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից և այն գնահատել արդյունավետ Քաղաքականություն
  • Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ լուսանկարներով 17:2007 Ապր, 2021 Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ լուսանկարներով Քաղաքականություն
  • Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը 16:3807 Ապր, 2021 Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Քաղաքականություն
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է 13:5107 Ապր, 2021 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015