Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ապրիլի 7-ին կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կհրապարակվի մայիսին. կլինեն նաև նոր անուններ. հայտնել է Լիլիթ Մակունցը:
Կվերանայվեն դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. նախագիծը հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիները: «Քղուա» պարբերականում մտահոգություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք: Առողջացել է 880, մահացել՝ 22 մարդ: