Լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Այսօր Եռաբլուր են այցելել բարձրաստիճան պաշտոնյաները և զինվորականները:
ՀՀ գլխավոր դատախազը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան:
Հայկ Չոբանյանը նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Մոսկվայում ընթացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: ՀՀ ԱԳ նախարարը խոսել է եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի մասին՝ շեշտելով Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է հիվանդության 1116 նոր դեպք, առողջացել 864 քաղաքացի, մահացել՝ 19-ը: