ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է չորս մարդ: Զոհերի մեջ կա մեկ երեխա՝ փոխանցում է BBC-ն:
Ողբերգական դեպքն արձանագրվել է Օրինջ քաղաքի բիզնես կենտրոնում: Դեպքի վայր ժամանած իրավապահները կրակել ու վիրավորել են հանցագործին, որը հոսպիտալացվել է: Իրավիճակը կայուն է, և հանրությանը վտանգ չի սպառնում:
Որոշ տվյալների համաձայն՝ հանցագործը վիրավորել է ևս երկու հոգու: