ԱՄՆ Ալաբամա նահանգում մոլեգնել է առնվազն ութ ավերիչ պտտահողմ: Բնական աղետի թիրախում են հայտնվել նաև Ջորջիա, Միսիսիպի, Կենտուկի, Թենեսի, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգները՝ փոխանցում է Sky News-ը:
Պտտահողմերի հետևանքով մահացել է առնվազն հինգ մարդ: Տարերային աղետը լուրջ ավերածություններ է առաջացրել: 35 հազար բնակիչ զրկվել է էլեկտրաէներգիայից: Տուժածների թիվը ճշտվում է:
Ալաբամայի նահանգապետն արտակարգ իրավիճակ է հայտարարել նահանգի 46 շրջաններում: