ԱՄՆ Վիրջինիա նահանգի ծովափին մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղեկացնում է CNN-ը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ դեպքի վայր ժամանելուց հետո հարևանությամբ կրկին կրակոցներ են հնչել:
Տուժածները, այդ թվում՝ վիրավոր մեկ ոստիկան, տեղափոխվել են հիվանդանոց: Հանցագործության վայրի մոտակայքում իրավապահները կանգնեցրել են մի քանի մարդու և բերման ենթարկել, որոնց առնչությունը միջադեպին առայժմ պարզ չէ:
Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: Հանցագործության շարժառիթների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: