Առաջին ալիքն ամենավստահելի ու ամենադիտվող լրատվամիջոցն է. Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով Breavis ընկերությունը Հայաստանում նոր համապետական հարցում է անցկացրել:
Առաջին ալիքը քաղաքական տեղեկատվության ամենավստահելի հարթակ են դիտարկում թե՛ մարզերում և թե՛ Երևանում: Առաջատար հնգյակը գլխավորում է Առաջին ալիքը, 2-րդ հորիզանականում «Շանթ» հեռուստաընկերությունն է, որին հաջորդում է «Արմենիա» հեռուստաընկերությունը:
«Ազատությունը» քաղաքական տեղեկատվության վստահելի լրատվամիջոցների հնգյակի 4-րդ տեղում է: 5-րդում «Արմնյուզ» հեռուստաընկերությունն է:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Առաջին ալիքը քաղաքական տեղեկատվության ամենավստահելի հարթակ են համարում քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող անձինք:
Համապետական հարցման մասնակիցների մեծ մասը տեղեկություն ստանալու հիմնական միջոց է համարել հեռուստատեսությունը: