ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է զբաղեցրած պաշտոնից ազատված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում վարչապետն առաջադրել է Արտակ Դավթյանի թեկնածությունը: Կառավարության ղեկավարն այսօր հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:
Նախագահը դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով:
Արցախում վերսկսված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Մարտունու և Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 6 աճյուն:
Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով՝ համավարակի կանոնների պահպանմամբ: Հեռավար ուսուցման անցում չի նախատեսվում՝ հայտնել է ԿԳՄՍՆ-ը:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է 340 նոր դեպք: Առողջացել՝ 163, մահացել՝ 5 մարդ: