Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է: Մարզ կատարած այցի վերջին նա հանդիպել է Գավառի կենտրոնում հավաքված քաղաքացիների հետ:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնավարումը կդադարեցվի. խնդրահարույց են եղել Մարիան Քլարկ-Հաթթինգի ոչ գործակցային աշխատաոճը և թերացումները. հայտնել է արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է փետրվարի 26-ի հանրահավաքի ժամանակ հնչեցված՝ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչերի համար:
Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը: Կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է հայ ռազմագերիների խնդիրներին:
Եվ օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Ունենք 142 առողջացած և 7 մահվան դեպք: