Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում փետրվարի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: