ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Արմավիրում և Կոտայքում:
«Մարգարա համայնքի (Արմավիր) ջրամատակարարման ցանցի կառուցում
Գայ համայնքի (Արմավիր) մանկապարտեզի կառուցում
Նալբանդյան համայնքում (Արմավիր) արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում
Քանաքեռավանի (Կոտայք) մանկապարտեզի և մշակույթի տան վերանորոգում
Արամուսի (Կոտայք) մանկապարտեզի կառուցում»,- գրել է Պապիկյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: